Image may contain: one or more people, sunglasses, glasses, close-up and outdoorԻնչպես որ մեծ են մշակութային՝ լեզվական, կրոնական, կառավարման, կենցաղային, էթիկայի, տեխնիկական, ռազմարվեստային, աշխարհընկալման և այլ տարբերությունները էթնիկական խմբերի մեջ, այնպես էլ տարբեր էթնիկական խմբեր շրջապատող աշխարհի երևույթները զգալի չափով տարբեր կերպ են ընկալում ու մեկնաբանում:
Հայերս երբեմն զարմանում ենք, թե ինչու թուրքերն ու ադրբեջանցիները հաճախակի դրժում են իրենց երդումն ու խոստումները, և նրանց հետ որևէ հաստատուն համաձայնության հասնելը գրեթե անհնարին է:
Խնդիրը նրանում է, որ նրանք, իրենց ազգային հոգեբանության և կրոնի յուրահատկությունից ելնելով, տարբեր նշանակություն են տալիս երդումներին, խոստումներին, «ազնիվ խոսք»-երին և պայմանագրերին, քան մենք՝ հայերս: Նրանք գտնում են, որ «գյավուրներին» կարելի է խաբել և նման արարքը հաճո է Ալլահին: Իսկ հայերը գտնում են, որ Աստված սրբություն է սիրում, նրան հաճո է ազնվությունը, սեփական խոստմանն ու երդմանը հավատարիմ լինելը, ինչպես նաև բարոյական ու վսեմ մնացած արժեքներն ու սկզբունքները: Հայերի մեջ միայն հանցագործ խաբեբաներն են մտածում թուրքերի բնորոշ ձևով:
Հետևաբար, թուրքերի, ադրբեջանցիների հետ որևէ հարցի շուրջ բանակցելիս՝ մշտապես պետք է հաշվի առնել նրանց ազգային մշակույթի և բնավորության այդ կայուն առանձնահատկությունները:
Եթե նրանց հետ ձեռք բերված համաձայնությունը չի ամրապնդվում ուժի և վերահսկողության միջոցով, ապա այն շատ անհուսալի է: Մենք հաճած ենք խաբվում, քանի որ հաշվի չենք առնում վարքի ու մտածողության վրա էթնիկական մշակույթի թողած ազդեցությունը:
Էթնիկական խմբերը, տևական ժամանակով և մոտիկից առնչվելով ու հաղորդակցվելով միմյանց հետ, կատարում են տարբեր մշակութային փոխառություններ, որոնց թվում՝ նաև «ինքնստինքյան հասկանալի» ենթադրություններ: Սակայն նման մշակութային մերձեցումը մեծամասամբ մակերեսային է և չի խաթարում էթնիկական հիմնական գծերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել