Yerkir.am-ը գրում է.Մոսկվայի կենտրոնում ենթադրաբար ավտոմատ զենքից կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալված է: Այս մասին գրում էԻնտերֆաքսը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին:
Նրա խոսքով՝ համացանցում տեղադրված տեսանյութի ստուգման արդյունքում, որում երեւում է, թե ինչպես է անհայտ տղամարդը մի քանի կրակոց արձակում ավտոմատ զենքին նման առարկայից, Մոսկվայի իրավապահները պարզել են տղամարդու ինքնությունն ու ձերբակալել նրան:
Պարզվել է, որ նա 1988 թվականին ծնված դաղստանցի է, որը Մոսկվա է ժամանել աշխատանք գտնելու համար եւ բնակվել է քաղաքի հոսթելներից մեկում: Նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/120325.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել