Հունվարի 5-ին Երուսաղեմի Առաքելական Ս. Աթոռը տոնեց Ս. Դավիթ Մարգարեի և Ս. Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալի տոնը, որ համարվում է Ս. Աթոռի տոներից մեկը: Դարերի խորքից գեղեցիկ ավանդույթ է առաջ եկել: Այս տոնին, Ամենապատիվ Պատրիարք Սրբազան Հայրը իբրև Երուսաղեմի Ս. Աթոռի Գահակալ «Տէր յերկնից» շարականի երգեցողության ընթացքում զգեստավորվում է և Գրիգոր Շղթայակիր Պատրիարքի ասան ձեռքին «Փառք ի Բարձունս»-ի ժամանակ բարձրանում է Ս. Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալի, Երուսաղեմի առաջին Եպիսկոպոսապետի, Աթոռի պատվանդանին:

Ժամերգության ավարտին Ս. Հակոբյանց Միաբանության անդամներս ապա ժառանգավոր սաները խոնարհվելով Պատրիարք Սրբազան Հորը համբուրեցին Ս. Խաչը և Պատրիարք Սրբազան Հօր Աջը՝ մաղթելով Սրբազան հորը երկար ու բեղմնավոր գործունեություն: Պատարագի ընթացքին՝ «Հայր Մեր»-ից առաջ, կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն Ս. Աթոռի հանգուցյալ պատրիարքների հոգիների հանգստության համար:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել