Սովորելիք շատ բան ունենք դեռևս, հատկապես հրեաներից, ինչքան էլ ուժգին չփնովենք նրանց։
Մինչև անցյալ դարակեսերը երկիր չունեին, լեզուն համարյա լրիվ կորցրել էին, տարբեր հալածանքների պատճառով կրոնը համարյա քողարկված էին դավանում, ամուսնանում էին ում հետ ասես ու հանկարծ դարձան աշխարհի ամենահզոր ազգը։ Ո՞նց, մտածե՞լ եք այս մասին։
Գենից եք երկար բարակ խոսում։ Իսկ գիտե՞ք որ եթե փոքր ազգը խառնամուսնություններ չունենա գալու է մի վիճակ երբ բոլորը իրար հարազատներ են դառնում ու սկասվում է գենետիկ հիվանդությունների աճը որը ի վերջո կբերի այդ ազգի իսպառ ոչնչացմանը։ Չուկչաներին, էվենկներին և մի քանի այլ էկզոտիկ ազգերին նայեք կհասկանաք ինչ եմ ասում ու ինչու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10209936847076020?notif_t=close_friend_activity¬if_id=1483615341482567
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել