Փոքր ազգերում խառնամուսնություններ չլինելու դեպքում մի օր բոլորը իրար հարազատներ են դառնում


17:52 , 5 հունվար, 2017
Ուրեմն փաստորեն հրեան ազգասեր չի որ տաբու չի դրել ու աշխարհի բոլոր ազգերի հետ էլ խառնամուսնություններ ունի։ Վստահ եմ որ եթե հրեան այսպես չվարվեր վաղուց վերացած կլիներ աշխարհի երեսից։
Սովորելիք շատ բան ունենք դեռևս, հատկապես հրեաներից, ինչքան էլ ուժգին չփնովենք նրանց։
Մինչև անցյալ դարակեսերը երկիր չունեին, լեզուն համարյա լրիվ կորցրել էին, տարբեր հալածանքների պատճառով կրոնը համարյա քողարկված էին դավանում, ամուսնանում էին ում հետ ասես ու հանկարծ դարձան աշխարհի ամենահզոր ազգը։ Ո՞նց, մտածե՞լ եք այս մասին։
Գենից եք երկար բարակ խոսում։ Իսկ գիտե՞ք որ եթե փոքր ազգը խառնամուսնություններ չունենա գալու է մի վիճակ երբ բոլորը իրար հարազատներ են դառնում ու սկասվում է գենետիկ հիվանդությունների աճը որը ի վերջո կբերի այդ ազգի իսպառ ոչնչացմանը։ Չուկչաներին, էվենկներին և մի քանի այլ էկզոտիկ ազգերին նայեք կհասկանաք ինչ եմ ասում ու ինչու։