«Լուսավոր սահման»-ը կամավորական նախաձեռնություն է, որի նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար ստեղծել երկարաժամկետ տնտեսման և կենցաղային հոգսը թեթևացնելու հնարավորություն` լուսադիոդային լամպերի օգտագործման շնորհիվ: Լամպերը ձեռք են բերվում նախաձեռնությանն արված հանգանակությունների միջոցով: Մեկ լամպի արժեքը 1500 դրամ է:
Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքի բնակիչներ այսուհետ ավելի քիչ կվճարեն էլեկտրաէներգիայի համար։ Դեկտեմբերի 29-ին «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը Տավուշի մարզի Դովեղ, Ոսկեպար և Բերքաբեր գյուղերի յուրաքանչյուր ընտանիքի տրամադրեց հինգական էներգախնայող լամպ: «Մենք նախատեսել ենք էներգախնայող լամպեր տեղադրել Հայաստանի սահմանամերձ 33 համայնքներում, ապա նաև Արցախում: Տավուշից առաջինը՝ Ներքին Կարմիրաղբյուրում էր, որտեղ տեղադրել ենք մոտ 20 օր առաջ»,- YN.am-ի (ԵրևանՆյուզ) հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով անձամբ էր եկել ԼԵԴ լամպերը բնակիչներին հանձնելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://yn.am/?index&p=73487&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել