ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կատակով համեմատել է իրեն Մոխրոտիկի հետ՝ նշելով, որ ինքն էլ է հեռանում դեկտեմբերի 31-ի գիշերն այնպես, ինչպես հայտնի հեքիաթի հերոսուհին:
Ինչպես գրում է Associated Press-ը՝ ՄԱԿ-ի դիվանագետների հետ ունեցած իր վերջին հանդիպման ժամանակ Բան Կի Մունը հայտնել է, որ դեկտեմբերի 31-ին ներկա կգտնվի Նյու Յորքի կենտրոնում իր պաշտոնավարման ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
«Միլիոնավոր մարդիկ հետևելու են, թե ինչպես եմ ես կորցնում աշխատանքս», - կատակել է ՄԱԿ-ի ղեկավար Բան Կի Մունը շաբաթ՝ դեկտեմբերի 31-ին, երկու հնգամյա պաշտոնավարումից հետո: Հունվարի 1-ից ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար կդառնա պորտուգալացի Անտոնիու Գուտերեշը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/12/31/ban-ki-moon/2239322
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել