Ամանորի կարևորագույն բաղկացուցիչներից է տարբեր ուտեստներով զարդարված սեղանը: Այս օրերին գրեթե բոլորի խոհանոցներում իսկական խառնաշփոթ է: Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը բացառություն չէ:) Արևիկին օգնության էր հասել քույրը՝ Հելենը:
Tert.am Life-ը ֆոտոշարք է իրականացրել քույրերի հետ և ներկայացնում է, թե նրանք ինչ են առաջարկում պատրաստել Ամանորին: Ի դեպ, Արևիկն առաջին անգամ է համաձայնել որևէ լրատվամիջոցի հյուրընկալել իր տանը:)
«Ամանորին կարևորում եմ ոչ թե լեցուն սեղաներն ու միանման ուտեստները, այլ հատուկ տվյալ հանդիպման ու տվյալ հյուրերի համար պատրաստածը, որը պետք է լինի ոչ միայն համեղ, այլեւ գեղեցիկ: Ինձ մոտ Նոր տարվա սեղանն այդքան էլ չի տարբերվում մնացած օրերից: Միակ տարբերությունն այն է, որ այդ օրերին մեզ ուղեկցում է տոնական տրամադրությունը»,- ասաց Արևիկը:

Վերջինս մեր ընթերցողներին առաջարկում է պատրաստել դասական կեքս. «Միշտ պատրաստում եմ այն, պարզապես տոնական օրերին տարբեր գույներ եմ ավելացնում՝ հաղորդելով տոնական տեսք»:
Արևիկի քույրը՝ Հելենն էլ միշտ փայլում է խոհանոցում: Նա նույնիսկ նշել է, որ միակ տեղը, որտեղ գերազանցում է Արևիկին, խոհանոցն է:) Նա ծովամթերքով հարուստ ուտեստի բաղադրատոմս ներկայացրեց մեր ընթերցողներին:

«Կարևորն այն է, որ կանայք խոհանոցում իրենց սերն ու ջերմությունը փոխանցեն ուտեստներին: Այն, ինչ սիրով ես պատրաստում, շատ համեղ է ստացվում»,- ասաց Հելենը:
Տոնական կեքս
Բաղադրատոմս
2 ձու
1 բաժակ շաքարավազ
0,5 բաժակ մածուն
1 թեյի գդալ սոդա
100 գ կարագ կամ մարգարին
4 ճաշի գդալ ձեթ
1,5 բաժակ ալյուր
Վանիլին
Ըստ նախասիրության՝ կարող եք ավելացնել մանրացրած ընկույզ կամ չամիչ:
Պատրաստման եղանակ
Վերոնշյալ բաղադրիչները խառնել տարայի մեջ: Ստացված զանգվածը լցնել ձեւավոր ամանների մեջ: Ջեռոցում եփել 180 °C-ով, 35-45 րոպե:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2016/12/30/arevk-helen/27586
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել