Barometer.am-ը գրում է.
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ ոք չի լքի ակումբը:
"Չեմ ցանկանում ինչ-որ մեկին վաճառել: Ակումբի ղեկավարությունն ինձ հետ լիովին համաձայն է: Սակայն ես արդեն նշել էի, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա լքել ակումբը, ապա ես չեմ պատրաստվի խոչընդոտել:
Մենք դեռ ոչ մի առաջարկ չեն ստացել: Սեմ Ջոնսթոնը միակ ֆուտբոլիստը կլինի, ով կլքի թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այն էլ միայն վարձավճարով",- Մոուրինյուի խոսքն է մեջբերում "կարմիր սատանաների" պաշտոնական կայքը:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20161230/24917/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել