
Եթե դեռ չեք կոմնորոշվել՝ ինչ սանրվածք անել Ամանորի, ապա այս հոդվածը ձեզ համար է:
Կրքոտ և գլամուրային կերպար ստանալու համար կարող եք փորձել այսպիսի սանրվածք:
Եթե նախընտրում եք հասարակ, սակայն միաժամանակ դասական ոճ, ապա հարթ և առանց ավելորդությունների պոչը կլինի իդեալական տարբերակ:
Եթե ձեր մազերը դժվար կառավարելի են, ապա այսպիսի մասամբ թափած - մասամբ հավաքած սանրվածքը ձեզ համար է:
Միաժամանակ և՛ տոնական, և՛ առօրյա. բոհո ոճի սանրվածքը ունիվերսալ լուծում է:
Թույլ հյուսքը նրբություն կհաղորդի ձեր կերպարին:
Այսպիսի հյուսած-հավաքած սանրվածքը չափազանց կանացի է և գայթակղիչ:
Ֆրանսիական հյուսքը ձեզ ավելի ոճային կդարձնի:
Այսպիսի ռոքային շունչ ունեցող սանրվածք իրենց կարող են թույլ տալ միայն ամենահամարձակները:
Այսպիսի Գեթսբիական սանրվածքը շատ ակտուալ կլինի համապատասխան թեմատիկ երեկույթին:
Ռետրոյի սիրահարների համար հավերժ իր դիրքերը չզիջող՝ հոլիվուդյան ալիք:
Ռեստորանային ճոխ երեկույթի համար միանշանակ ձեր ընտրությունը կանգնեցրեք վիկտորիանական սանրվածքի վրա:
Գեղեցիկ լուծում խելացի, բանիմաց և ոճային տեսք ունենալու համար:
ԵՎ ի՞նչը կարող է ավելի գլամուրային և կոկետային լինել, քան գեղեցիկ, երկար լոքոնները: