Ամերիկացի ձեռնարկատեր, Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը ներկայացրել է 2016թ. լավագույն հինգ գրքերը, որոնք նա խորհուրդ է տալիս ընթերցել: Այս մասին հայտնում է Observer-ը։
«Դրանք բոլորը շատ լավ են գրված, կլանել են ինձ խորաթափանց մտքերով և ստացել եմ մեծ հաճույք»,- ասել է նա։
Նրա ցուցակում տեղ է գտել ամերիկացի գրող Դևիդ Ֆոսթեր Ուոլիսի «Լարերի տեսություն» (String Theory) գիրքը, որին հաջորդում է Nike ընկերության հիմնադիր Ֆիլ Նայթի Shoe Dog գիրքը։
«Իր գրքում Նայթը անկեղծանում է այնպես, ինչպես շատ քիչ СЕО-ներ կանկեղծանան։ Չեմ կարծում՝ Նայթը փորձում է ինչ-որ բան սովորեցնել ընթերցողին։ Նա ավելի հետաքրքիր նպատակ ունի։ Սա զարմանահրաշ պատմություն է»,- ասել է Գեյթսը։
Գործարարի ցուցակում տեղ է գտել նաև Պուլիցտերյան մրցանակակիր Սիդհարթհա Մուքհերջիի «Գեներ» գիրքը, որը կարող են ընթերցել նաև ոչ մասնագետները։
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Արչի Բրաունը «Առասպել ուժեղ առաջնորդի մասին» գրքում ցույց է տալիս, որ առաջնորդները, որոնք զգալի ներդրում ունեն պատմության մեջ, նրանք չեն, որոնց համարում են «ուժեղ», այլ նրանք են, որոնք համագործակցում են։
Բիլ Գեյթսի վարկանիշային աղյուսակում հինգերորդ տեղը զբաղեցրել է Գրեթհեն Բաքեի «Ցանց» գիրքը։
«Նույնիսկ եթե երբեք չեք մտածել այն մասին, թե ինչ էներգիա է ներթափանցում ձեր տուն, կարծում եմ՝ այս գիրքը կհամոզի ձեզ, որ էներգետիկ ցանցերը ժամանակակից աշխարհի ամենամեծ ինժեներական հրաշքներից մեկն են»,- եզրափակել է Գեյթսը։