Armsport.am-ը գրում է.
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին ընթացիկ մրցաշրջանում:
«Մանչեսթեր Յունայթեդը» լավ չէր մեկնարկել և փորձում էր ընթացք ստանալ: Մոուրինյուն փնտրում էր լավագույն կազմը: Նա գտավ տարբերակ` պաշտպանության կենտրոնում օգտագործելով Ռոխոյին և Ջոնսին: Պոգբան հիանալի է խաղում: Կարծում եմ` Մխիթարյանը Ռունիի երկարաժամկետ փոխարինողն է:
Ֆուտբոլիստների այսպիսի որակով նրանք պետք է անընդհատ առաջադիմեն և մրցաշրջանի վերջում կհամոզվենք դրանում»,- Ռայթի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2016/12/30/Jan-Wright/763705
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել