Ճաշակելով թաիլանդական խոհանոցը` հարկ է հիշել այդ խոհանոցի կերակուրների անսովոր կծու լինելու մասին և ոչ մի դեպքում պետք չէ  կծու ուտելուց հետո ջուր խմել, ավելի լավ է մի քիչ բրինձ ուտել: Անհրաժեշտ է նախօրոք մատուցողից կամ վաճառողից խնդրել ճաշատեսակի ոչ կծու տարբերակը` ասելով  նոու սպայսի:

Բրինձը կազմում է թաիլանդական խոհանոցի հիմքը և  բազմաթիվ կերակրատեսակների հիմնական բաղադրիչն է կազմում: Թաիլանդում բրինձը լինում է 2 տեսակ` կպչուն khao nieo, որն ուտում են ձեռքով այդ բրնձից գնդիկներ պատրաստելով, և տապակած khao phat, որը մատուցվում է որպես այլ ճաշատեսակների համար խավարտ: Թաիլանդական խոհանոցի կարևորագույն ճաշատեսակ է արիշտան, որը մատուցում են ինչպես մաքուր տեսքով haeng, այնպես էլ արգանակի հետ naam:

Թաիլանդական խոհանոցի կերակրատեսակների համար որպես սոուս լայնորեն օգտագործվում են արևադարձային մրգեր` անանաս, մանգո և այլն, ինչպես նաև համեմունքներ, որոնց թվում առանձնանում են չիլի պղպեղը, կղմինդրը, կիտրոնը: Ամենատարածված սոուսը համարվում է կոկոսի կաթից պատրաստված քարրի սոուսը, որն այստեղ պատրաստվում է ամենատարբեր տարբերակներով: Աղի փոխարեն թաիլանդական խոհանոցում հաճախ օգտագործվում է յուրահատուկ ձկնային սոուսը:

Անգելինա Գաբրիելյան

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել