Lurer.com-ը գրում է.
 Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում ամեն պահ կարող է հաստատվել հրադադար, ինչի շուրջ թուրքական կողմն աշխատում է Ռուսաստանի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
 Թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն ուղիղ եթերով հայտարարել է, որ ռուս և թուրք պաշտոնյաները դեկտեմբերի 29-ին կրկին կհանդիպեն: «Եթե ամեն բան հարթ ընթանա, Ռուսաստանի հետ համաձայնության կգանք: Աշխատում ենք երկու փաստաթղթի շուրջ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
 Նա հերքել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպելու հավանականությունը` ասելով, որ Աստանայում Ասադի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու մասին խոսք լինել չի կարող:
 Հայտարարելով, որ Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավորը լինելու են Թուրքիան ու Ռուսաստանը` Չավուշօղլուն հայտարարել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք գործընթացում ներգրավված լինելու է Իրանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել