Դիվերսիա կազմակերպելով ոչ թե Արցախի, այլ ուղիղ Հայաստանի Հանրապետության սահմանին՝ Ալիև փոքրիկը փաստացի ֆիքսում է, որ Ադրբեջանը պատերազմում է ոչ թե Արցախի, այլ Հայաստանի դեմ, և փաստում այն պարզ ճշմարտությունը, որ մեր արհեստածին հարևան պետության ամբիցիաները ազատագրված 7 շրջաններով, Արցախով չեն սահմանափակվում, այլ տարածվում են ողջ Հայաստանի վրա:
Հայաստանի դիվանագիտությունը համառորեն պնդում է, որ կոնֆլիկտի կողմերը Արցախն ու Ադրբեջանն են, բայց եթե Ալիև փոքրիկը հանդգնում է թակել Հայաստանի պետական սահմանը, դա նշանակում է, որ մենք կարող ենք ճանաչել Արցախի անկախությունն ու հանդես գալ որպես հակամարտության կողմ, իհարկե` պարտադրված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/1164394553629618?notif_t=close_friend_activity¬if_id=1482999593269483
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել