168.am-ը գրում է.
Իտալական առափնյա պահպանությունը մեկ օրում 900 մարդու է փրկել, որոնք փորձել են անօրինական կերպով հասնել Եվրոպա Միջերկրական ծովը հատելու միջոցով, հայտնում է Interfax-ը։
Անօրինական ներգաղթյելները փրկվել են 3 փայտե նավակների վրայից, որոնք աղետի էին ենթարկվել Լիբիայի ափերի մոտ։ Նրանց թվում կան Սիրիայի, Պակիստանի, Բանգլադեշի, Սոմալիի ու Էրիթրեայի քաղաքացիներ։ Իտալիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ 2016թ. Միջերկրական ծովով երկիր է հասել արդեն ավելի քան 180 հազար անօրինական ներգաղթյալ։ ԵՄ սահմանային Frontex գործակալության տվյալով՝ 2015թ. Եվրամիություն է ժամանել 1.8 մլն ներգաղթյալ։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2016/12/29/736549.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել