Քերի Ֆիշերի մահվանից մեկ օր անց մահացել է մայրը՝ դերասանուհի Դեբի ՌեյնոլդսըBarometer.am-ը գրում է.

ԱՄՆ-ում 84 տարեկան հասակում մահացել է 1950-ականների ամերիկյան հայտնի դերասանուհի Դեբբի Ռեյնոլդսը, գրում է Washington Post-ը։

Ռեյնոլդսի որդին՝ Թոդ Ֆիշերը տեղեկացրել է, որ մայրը տեղափոխվել էր Սեդարս-Սինայի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Դեբի Ռեյնոլդսը հայտնի է 1950-ական և 1960-ական թվականների մյուզիքլներում և կոմեդիաներում դերերով: Կինոյում նրա ամենահայտնի աշխատանքը 1952 թվականի «Անձրևի տակ երգողները» ֆիլմն է:

Նշենք, որ նա դեկտեմբերի 27-ին մահացած դերասանուհի Քերի Ֆիշերի մայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել