Վերջին շրջանում հաճախակի են մարդիկ անդրադառնում հանրահավաքներին և տալիս ամենատարբեր մեկնաբանությունները: Եթե հաշվի առնենք, որ երեկվա հանրահավաքին հավաքված էին մոտ 1000 մարդ և կատարենք պարզ հաշվարկ, ապա ստացվում է, որ հանրահավաքին մասնակցում են բնակչության 0.03%, ինչը շատ ավելի քիչ տոկոս է կազմում, քան ցանկացած երկրում տեղի է ունենում ընտրություններից հետո: Ստացվում է, որ մեր երկրում ընդդիմադիր ոգին գտնվում է ավելի ցածր մակարդակի վրա, ինչը հետևանք է այն բանի, որ երկրում բացակայում են վստահելի և հավատ ներշնչող ընդդիմադիր կուսակցություններ կամ ընդդիմադիր առաջնորդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել