Թուրքիան հայտարարել է, որ Ասադի օրոք Սիրիայում խաղաղությունն անհնար էAysor.am-ը գրում է.
 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայում խաղաղության հաստատումն անհնար է Բաշար ալ Ասադի նախագահության օրոք, փոխանցում է Lenta.ru-ն:
 Նրա խոսքով՝  սիրիական ընդդիմությունը երբեք չի համակերպվի Ասադի` նախագահական պաշտոնը զբաղեցնելու հետ:
 Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայում համապարփակ հրադադարի ռեժիմի վերաբերյալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել