Lurer.com-ը գրում է.
 Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակումներ պլանավորելու մեջ: Այդ մասին դեկտեմբերի 28-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներից ստացված տվյալներ:
 Նրա տեղեկությունների համաձայն, կասկածյալներից առաջինը ձերբակալվել էր նախօրյակին Կյունյո քաղաքում՝ Տուլուզից արեւմուտք (երկրի հարավ-արեւմուտք): «Նա ավելի վաղ արդեն հայտնի էր ոստիկանությանը եւ կասկածվում է դեկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն կատարելու մտադրության մեջ»,-նշել է աղբյուրը:
 Եվս երկու մարդ դեկտեմբերի 27-ին ձերբակալվել է Տուլուզում: Նրանցից մեկը կասկածվում է ոստիկանների կամ քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա հարձակում պլանավորելու մեջ:
 Ինչպես Տուլուզում, այնպես էլ մերձակա քաղաքներում մեծ թվով մուսուլմաններ են ապրում, որոնց թվում քիչ չեն արմատական իսլամիստները: Հենց Տուլուզում 2011 թվականի մարտին ծայրահեղական Մոհամեդ Մերահը երկու հարձակում կատարեց զինվորականների, եւս մեկը՝ հրեական դպրոցի վրա: Հանցագործի գործողությունների հետեւանքով զոհվեց յոթ մարդ, եւս հինգը վիրավորվեցին: Մերահն ինքն ավելի ուշ ոչնչացվեց ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից այն բնակարանի գրոհի ընթացքում, որտեղ նա թաքնվում էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել