Panorama.am-ը գրում է.
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանի պետական համալսարանի  վճարովի համակարգում սովորող ուսանողների կանխիկ վճարած ուսման վարձերից հափշտակություն կատարելու բազմաթիվ դեպքեր։

 Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քննությամբ  բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են 2008-2012թթ., որոնց հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 99 մլն դրամի վնաս, պարզվել է հափշտակության մեխանիզմը։ 
 Նախնական քննության տվյալներով՝ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողներից ոմանք ուսման վարձերը վճարել են կանխիկ, որոնք ստանալու և դրամարկղ հանձնելու նյութական պատասխանատվություն են ունեցել ՊՈԱԿ-ի ավագ հաշվապահները։
 Մասնավորապես՝ ուսման վարձերի կանխիկ վճարված  գումարները հավաքագրելու, դրամարկղ հանձնելու համար նյութական պատասխանատու անձ են հանդիսացել Երևան քաղաքի բնակիչներ, ավագ հաշվապահներ Կ. Սարգսյանը և Ռ. Վարդանյանը՝ համապատասխանաբար 2006 և 2008 թվականներից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել