download

 Վիրջինիա նահանգում ոչ կոմերցիոն կազմակերպության ղեկավարն աշխատանքից ազատվել է երկրորդ անգամ այն բանի համար, որ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային անվանել է «բարձրակրունկներ կրող կապիկ», հաղորդում է Reuters գործակալությունը։
 Clay County Development Corp-ի ղեկավար Պամելա Թեյլորն ինքնակամ լքել էր պաշտոնը կազմակերպության հակախտրականության քաղաքականությունը խախտելու համար, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էր։
 Պաշտոնը կրկին ստանձնլուց հետո ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ նա Faceook-ի իր էջում գրել է, որ «ուրախ է Սպիտակ տանը տեսնել ոճային և գեղեցիկ առաջին տիկնոջ»՝ նկատի ունենալով Մելանյա Թրամփին։ Ընդորում խոսելով նեկայիս առաջին տիկնոջ մասին՝ նա գրել է, որ «բարձրակրունկներով կապիկը ձանձրացրել է իրեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել