Ի՞նչ կարող էր ասել այդ պահին Մոուրինյոն Ֆերգյուսոնին: Խաղի 63-րդ րոպեին «Ռեալի» գլխավոր մարզիչը մոտեցավ M.U.-ի գլխավոր մարզչին եւ բերանը փակելով ինչ-որ բան շշնջաց: Ակնհայտ էր, որ բանը հասել էր նրան, որ պորտուգալացին դա ստիպված անձամբ արեց, քանի որ այլ ելք չկար: Եվ հենց դրանից հետո «Յունայթեդը» ՉԳՒՏԵՍ ԹԵ ԻՆՉՈՒ ԴԱԴԱՐԵՑ ԽԱՂԱԼ... Գիգգսը դադարեց պայքարել գնդակի համար, Ֆերդինանտը սկսեց մանկական սխալներ թույլ տալ, Վիդիչը կերպարանափոխվեց... Դրան գումարենք նաեւ այն որ եւս մի քանի րոպե առաջ սուպերմրցավար Ջունեյտ Չաքիրն իր թեթեւ ձեռքով «Մանչեսթերին» 10 հոգով թողեց... Իհարկե, այս ամենը պատահականություն է: Պատահականություն էր նաեւ Մոուրինյոի հանգիստ լինելը: Եվս մեկ անգամ:  Ի՞նչ կարող էր պարտվող թիմի մարզիչը խաղի ամենաթեժ պահին բերանը փակ ասել հակառակորդ թիմի գլխավոր մարզչին: Հաստատ որ ոչ հետեւյալը` Ալեքս ջան, մի հատ ծամոնիցդ կտաս, ընենց հավեսով ես ծամում քեֆս բերեց: Պետք է մտածել, եթե իհարկե դեռ չեք հասկացել... 

P.S.Ցանկացած թիմից կհավատամ, որ պարտվելուց ընկճվի եւ վատ խաղա՝ բացի «Մանչեսթեր Յունայթեդից»!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել