Armtimes.com-ը գրում է.Ամերիկյան նոր վարչակազմը, որն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը, նախկին պետքարտուղար, հայտնի դիվանագետ Հենրի Քիսինջերին հանձնարարել է մշակել Մոսկվայի հետ լարված հարաբերությունների կարգավորման ծրագիր:
Այս մասին այսօր տեղեկացրել է գերմանական Bild պարբերականը՝ վկայակոչելով Դոնալդ Թրամփի վարչակազմում ունեցած աղբյուրին: Ըստ այդմ, Քիսինջերի խորհրդով Դոնալդ Թրամփը նախ պատրաստվում է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Բացի այդ, Քիսինջերն ամերիկյան վարչակազմին առաջարկում է ճանաչել Ռուսաստանի գերիշխանությունը Բելառուսից, Ուկրաինայից եւ Վրաստանից մինչեւ Ղազախստան ընկած տարածաշրջանում: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն, ի տարբերություն գործող վարչակազմի, Լեհաստանից ու Բալթիայից դեպի արեւելք՝ մինչեւ Չինաստան ընկած երկրները ճանաչում է որպես Մոսկվայի ազդեցության գոտի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել