Ադրբեջանն ակտիվ բանակցություններ կսկսի ԵՄ-ի հետ. ՄամեդյարովYerkir.am-ը գրում է.
 2017 թվականի սկզբից նախատեսվում է անցնել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է news.day.az-ը:
 «Ադրբեջանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ իրավահավասար և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմամբ և այդ կապակցությամբ 2015 թվականին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» անդամ երկրների վեհաժողովին Եվրամիությանը ներկայացրել է «Ադրբեջանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի» նախագիծը»,- ասել է նախարարը:
ԵՄ խորհուրդն արդեն տրամադրել է մանդատ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի նշված նախագծի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել