Life.tert.am-ը գրում է.
 Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ժենյա Մկրտումյանի մահվան լուրից շատերն են ցնցվել: 68-ամյա դերասանուհին խաղացել է մի շարք հեռուստանախագծերում. «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա», «Ճանապարհին», «Եթե բոլորը...», «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերում և «Կարգին սերիալ», «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ»,  «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» հեռուստանախագծերում։

 Tert.am Life-ը դերասանուհու մասին զրուցել է իր խաղընկերների հետ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան  Տիգրան Ներսիսյանի և դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ:

 Տիգրան Ներսիսյան
 Ժենյային շատ վաղուց եմ ճանաչում: Առաջին անգամ նրա հետ խաղացել եմ 1978 թվականին «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Դա իմ առաջին բեմելն էր: Նա մարմնավորում էր Էթերի կերպարը, ես՝ Ջոնինը: Այդ ժամանակվանից ճանաչել եմ իրեն. հիասքանչ մարդ, բարության մարմնացում: Հետագայում էլ միասին շատ ներկայացումներում ենք խաղացել: Նա իր կյանքն ապրեց և ստեղծագործեց Սունդուկյանի թատրոնում: Շատ ցավալի և մեծ կորուստ էր ինձ համար: Նա իր կյանքով, իր ապրածով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի մարդը. մեծ սիրտ ու հոգի ուներ: Նրա հետ կապված հիշողություններս միայն վառ են և ուսուցողական: Երբ նոր էի այս ոլորտում, նա միշտ ասում էր, որ պայքարեմ և երբեք չընկճվեմ: Վերջի հիշողությունս նրա հետ կապված «Պեպո» ներկայացման ժամանակ էր: Երբ ավարտվեց ներկայացումը նա մոտեցավ ինձ ամուր գրկեց ու ասաց. «Տիգրա ջան, շնորհավորում եմ»: Կարծես դա հրաժեշտ լիներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել