u7bvkxdlwcaykmgmltx1b3arrmfz9ago

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է մայրցամաքային Ռուսաստանից Ղրիմին գազի մատակարարման մեկնարկը այն բանից հետո, երբ ավարտվել են ՌԴ-ի մայրուղային գազատարներին թերակղզու գազափոխադրման համակարգի միացման աշխատանքները, հաղորդում է TASS գործակալությունը:
 «Կրասնոդարի երկրամաս-Ղրիմ» գազամուղի գործարկումը թույլ կտա գազի անխափան մատակարարմամբ ապահովել թերակղզու բոլոր կատեգորիաների սպառողներին: «Սա ևս մեկ շատ կարևոր որոշում է տևական հեռանկարով Ղրիմի զարգացման համար: Ղրիմի թերակղզուն ռուսական մայրուղային գազի մատակարարումը մեզ թույլ կտա միանգամայն նոր իրադրություն ստեղծել այստեղ տնտեսական ամբողջ համալիրի զարգացման տեսանկյունից»,-ասել է Պուտինը գազամուղի գործարկման արարողությանը:
 Ռուսաստանի ղեկավարն այդ իրադարձության կապակցությամբ շնորհավորել է թերակղզու բնակիչներին, բանվորներին ու բոլոր նրանց, ովքեր մասնակցել են գազամուղի շինարարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել