Երեկ պատահաբար կարդացի Vivaro կայքի սահմանած խաղադրույքների մասին: Բուքմեյքերները Հռոմի Պապի ընտրություններին մասնակցող բոլոր կարդինալների համար գործակիցներ են սահմանել ու խաղադրույքներ են ընդունում: Առաջին իսկ րոպեին մտածեցի,  թե էս ինչ քյաֆուր դարի հասանք: Բայց դա միայն առաջին րոպեներին: Մենք ներկայումս ապրում ենք այնպիսի պայմաններում, երբ մարդիկ ամեն մի հնարավոր տարբերակ օգտագործում են բիզնեսի համար: 

Դե ինչ, քանի որ հասել ենք այս օրվան, ես էլ որոշեցի իմ կանխատեսումներն անել:

Տեսնենք, թե վերջում ինչ դուրս կգա::)))))))

 

Եվ այսպես, ներկայացված էին 37 հոգի, տարբեր գործակիցներով, բայց ես ընտրեցի այդ ցանկից իմ կարծիքով առավել հավանական թեկանածուներին:

 

Кто станет следующим Папой Римским

Следующий Папа Римский - Кардинал Анджело Скола 3.55

Следующий Папа Римский - Кардинал Питер Турксон 3.65

Следующий Папа Римский - Кардинал Тарчизио Бертоне 5.50

Следующий Папа Римский - Кардинал Анджело Баньяско 6.55

Следующий Папа Римский - Кардинал Кристоф Шёнборн 12.00

Следующий Папа Римский - Кардинал Леонардо Сандри 15.00

Следующий Папа Римский - Кардинал Фрэнсис Аринзе19.00

Следующий Папа Римский - Robert Sarah 29.00

 

Ըստ իս առավել հավանական թեկնածուներն են:

 

Ռոբերտ Սարահ, Ֆրենսիս Արինզե, Փիթեր Տուրկսոն սևամորթ կարդինալներին միանգամայն բացառում եմ: Չգիտեմ, մի քիչ կարող է պարզ հնչել, բայց ես չեմ պատկերացնում Սուրբ Պետրոս առաքյալի (Մատթ. 16, 18-19 «... Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն: Եվ քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ մի անգամ  կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում...») հետնորդին և «Քրիստոսի տեղապահ» (Vicarius Christi) և «Առաքյալների իշխանի իրավահաջորդ» (Successor principis apostolorum) տիտղոսը կրող Հռոմի Պապին` սևամորթ, կներեք իհարկե, հանկարծ չմտածեք ռասիստ եմ, քավ լիցի, ուղղակի եկեղեցին ունի իր մեջ քաղաքականության տարրեր, բայց չմոռանանք, որ այս գաղափարախոսությունը դեռ չի հասել այն աստիճանին, որ իրականություն դառնա քրիստոնյա աշխարհում և դրանով իսկ նմանվի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Չգիտեմ, միգուցե սխալվում եմ, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Մյուս կողմից մտածում եմ, որ 16-րդ դարից միայն իտալացի պապեր են գահակալել, և այդ շղթան կտրվել է Հովհաննես Պողոս II և Բենեդիկտոս XVI պապերի գահակալությամբ: Այս երկուսի գահակալությունից հետո շատ հնարավոր է, որ ընտրվի իտալական ծագումով Պապ: Բոլոր թեկնածուներից առավել հավանական եմ համարում կարդինալ Անջելո Սկոլային` հայտնի գիտնական, աստվածաբան, փիլիսոփա, Միլանի արքեպիսկոպոսության (ամենամեծ թեմը ողջ Եվրոպայում) առաջնորդ և վերջիվերջո 2011թ. հատուկ ուշադրության արժանացած Բենեդիկտոս XVI Պապի կողմից: Իսկ Տարչիզիո Բերտոնեին (ծեր է, դժվար թե խիզախեն) և Անջելո Բանյասկոյին (ինչ որ չափից դուրս պահպանողական է) ուղղակի ոչ հավանական:

Ավստրիացի Քրիստոֆ Շյոնբորնին բացառում եմ նաև այն պատճառով, որ դժվար թե նախընտրություն տրվի  լեհ (Հովհաննես Պողոս II), գերմանացի (Բենեդիկտոս XVI) Պապերի գահակալությունից հետո ավստրիացի կարդինալին:

Հակված եմ նաև արգենտինացի կարդինալի ընտրության հավանականությանը: Նախ՝ ի թիվս մյուս թեկնածուների, առավել հարուստ կենսագրություն ունի և ազդեցիկ է (Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ):

Երկար վերլուծությունից հետո եկա այն եզրահանգման, որ ըստ իս հավանական է, որ հաջորդ Հռոմի Պապ կընտրվի Անջելո Սկոլան կամ Լեոնարդո Սանդրին:

Սպասենք արդյունքներին:

Հ.Գ. Հատուկ հուշում բուքմեյքերներին. այս խաղադրույքներից բացի, կարող են նաև այլ խաղադրույք սահմանել, թե քանի օր կտևի կոնկլավը: Վերջին 11 ընտրություններին  սրբազան կարդինալները բավականին արագ են կողմնորոշվել` երկու, երեք, մաքսիմում հինգ օրվա ընթացքում: Ինչը չի կարելի ասել 1831 թվականի կոնկլավի դեպքում: Գրիգոր XVI Պապի ընտրության ժամանակ կարդինալները միասնական որոշում են կարողացել կայացնել միայն 49 օրվա տքնաջան քննարկումների արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել