Yerkir.am-ը գրում է.
Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջին կանգնած քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ: Փրկարարները կանխել են 1977 թ. ծնված Ա. Բ-ի ինքնասպանության փորձը և տեղում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/119914.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



