Բեռլինում հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ սկսելու 3000 կմ երկարությամբ արշավ դեպի սիրիական Հալեպ քաղաք։ Իրադարձության վայրից կադրերը ներկայացնում է Ruptly-ն։

Կազմակերպիչների մտահղացմամբ՝ մասնակիցները պետք է քայլեն փախստականների հաղթահարած ճանապարհը հակառակ ուղղությամբ՝ ուշադրություն հրավիրելու հարկադիր տեղահանվածների խնդիրների վրա։

Ակցիայի գաղափարի հեղինակը երկու երեխա ունեցող մայր է՝ Էնն Էլբոտը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, որ այլևս չի կարողացել տեսնել պատերազմից փախչող մարդկանց ամենօրյա տառապանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել