Բրիտանական The Sun թերթի փոխանցմամբ՝ բրիտանական ոստիկանությունը ձախողել է Ամանորից առաջ ԴԱԻՇ-ի կողմից թագավորության տարածքում պլանավորած ահաբեկչությունը։
Այն պետք է իրականացվեր բջջային հեռախոսի ներքո քողարկված ռումբի օգտագործմամբ։ Տվյալ գործով արդեն իսկ մեղադրանք է ներկայացվել երկու կասկածյալի, որոնք կանգնել են լոնդոնյան դատարանի առջև։
Նրանցից մեկը Էրիթրեան ներկայացնող 35-ամյա Մունիր Հասան Մուհամմեդն է, որի նկատմամբ ներկայացվել է միանգամից մի քանի մեղադրանք՝ ներառյալ ահաբեկչության պատրաստումը, ԴԱԻՇ-ին անդամակցելն ու պայթուցիկ սարքեր պատրաստելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



