Ժանյակը նորաձև է, կանացի, թեթև, նուրբ, և պատահական չէ, որ այն դարձել է 2012 –ի ամռան ամենանորաձև թրենդներից: Որոշ դիզայներներ ժանյակներն օգտագործում են հագուստի մոդելավորման որոշակի դետալներում, իսկ որոշերն էլ հագուստն ավելի համարձակ ու օրիգինալ են դարձնում՝ օգտագործելով միմիայն ժանյակներ:
Այս տարի ժանյակը ինչպես հագուստի մի տարր է, այնպես էլ մի ամբողջ հագուստ: Ժանեկավոր շրջազգեստներ, շորտեր, վերնաշապիկներ և ամեն ինչ…
Շատ նորաձև են ժանեկավոր կարճ շրջազգեստները: Գեղեցիկ է լինում վարդագույն շրջազգեստի և սպիտակ կամ կաթնագույն վերնաշապիկի համադրությունը: Կարող եք երկնագույն շրջազգեստի հետ ընտրել մեկ երանգ բաց կամ մուգ վերնաշապիկ, համադրել հաստ թևնոցով և արևային ակնոցով: Կստացվի հիանալի կերպար:
Սրանք ավելի համարձակ կերպարներ նախընտրողների համար են: Կարող եք ընտրել նաև շորտ-շրջազգեստ տարբերակները, որոնց հետ համադրեք հետաքրքիր վերնաշապիկներ:
Շատ գեղեցիկ են լինում միատոն շրջազգեստների հետ, օրինակ՝ կապույտ, սև, կանաչ, բարակ գոտիներով և այլն: Բայց հիշեք, որ ամեն դեպքում այս ամառ նորաձև են սպիտակ և կաթնագույն ժանյակներով վերնաշապիկները:
Ո՞վ է ասել, թե ժանյակը միայն հագուստի հետ պիտի օգտագործել. հիանալի տեսք ունեն նաեւ ժանեկավոր կոշիկները, որոնք Ձեզ հաստատ շատ թեթև ու հաճելի կթվան:
Կարող են լինել հետաքրքիր հովանոցներ, մազակալներ, տղամարդկանց համար թիթեռնիկներ: Բայց դե կանացի հմայքը գերյուրօրինակ կդարձնեն, իհարկե, վարսակալները, որոնք չեն վրիպի և ոչ մեկի աչքից: