Related imageՋերմոցների արտադրանքը «դուբլվելու» շեմին

Ինչպես գիտենք, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազել են: Ավելորդ է խոսել, թե ինչ կարևորություն ունեն էներգակիրների մատչելի գները տնտեսության համար և որքան են դրանք անհրաժեշտ բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու համար:

Սպասվում է, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից սպառողների համար ցերեկային սակագինը ներկայիս 1 կՎտ/ժ-ի 46,2 դրամի փոխարեն կդառնա 44,98 դրամ, իսկ գիշերայինը՝ 36,2 դրամի փոխարեն՝ 34,98 դրամ:

Ինչ վերաբերում է մեկ այլ էներգակրին՝ գազին, ապա այստեղ սակագների տարբերակված մոտեցմամբ, ջերմոցային տնտեսություններն ու վերամշակող ձեռնարկությունները հունվարի 1-ից նախկին 156 դրամի դիմաց 1 խմ գազի համար վճարելու են 100 դրամ:

Սա բավականին լուրջ խթան պետք է հանդիսանա գյուղմթերքի և մշակող արդյունաբերության համար: Խնդիրն այն է, որ ջերմոցների արտադրանքի ինքնարժեքի 30 տոկոսը կազմում են գազի օգտագործման ծախսերը: Եթե դրանց գինն ավելի քան մեկ երրոդով իջնում է, ապա դա նշանակում է, որ մոտավորապես 10-15 տոկոսով իջնելու է արտադրվող ապրանքի ինքնարժեքը:
Ժամանակից առաջ չընկնենք, սակայն չենք կարող չնշել մրցունակության բարձրացման և ջերմոցային արտադրանքը արտահանման ծավալների հնարավոր ավելացման մասին: Հուսանք՝ ընկերությունները այս նվազեցումից ճիշտ հետևություններ կանեն և կքաղեն առավելագույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել