Թողարկվել են նոր հուշադրամներBarometer.am-ը գրում է.
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել  "Բոստոնի լաբիրինթոսև "Վաալսի լաբիրինթոսարծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
 
"ԲՈՍՏՈՆԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՀՈՒՇԱԴՐԱՄ
 
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` "DRAM 5000 ԴՐԱՄ" և հուշադրամի թողարկման տարեթիվը` "2016": Փոքր շրջագծով մակագրված է "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" և "REPUBLIC OF ARMENIA": Հուշադրամի կենտրոնում պատկերված են Բոստոնի "Հայկական ժառանգության այգի" լաբիրինթոսը, Հայոց ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձանը և քաղաքի համայնապատկերըՇրջագծով "BOSTON  USA", "ԱՄՆ ԲՈՍՏՈՆմակագրություններն են և ազգային զարդանախշ:
 
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բոստոնի "Հայկական ժառանգության այգի" լաբիրինթոսի գծապատկերը՝ հավերժության նշանը կենտրոնումՇրջագծով "LABYRINTHS OF THE WORLD", "ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸմակագրություններն են:
 
Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:
 
Տեխնիկական չափանիշները
 
Անվանական արժեքը        5000 դրամ
Մետաղը և հարգը              արծաթ 9250
Քաշը                                   62,2 գ
Ձևը                                     անհատական
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                    հարթ
Տպաքանակը                      մինչև 2000 հատ
                    
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
 
"ՎԱԱԼՍԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՀՈՒՇԱԴՐԱՄ
 
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` "DRAM 5000 ԴՐԱՄ" և հուշադրամի թողարկման տարեթիվը` "2016": Փոքր շրջագծով մակագրված է "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" և "REPUBLIC OF ARMENIA": Հուշադրամի կենտրոնում պատկերված է Վաալսի "Երեք երկրների սահմանակետլաբիրինթոսը, իսկ ներքևի հատվածում՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի սահմանների հատումը խորհրդանշող հուշարձանՇրջագծով "VAALS NETHERLANDS", "ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ ՎԱԱԼՍմակագրություններն են և ազգային զարդանախշ:
 
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վաալսի "Երեք երկրների սահմանակետլաբիրինթոսի գծապատկերը՝ դիտակետը կենտրոնումՇրջագծով "LABYRINTHS OF THE WORLD", "ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸմակագրություններն են:
 
Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:
 
Տեխնիկական չափանիշները
 
Անվանական արժեքը         5000 դրամ
Մետաղը և հարգը              արծաթ 9250
Քաշը                                   62,2 գ
Ձևը                                     անհատական
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                    հարթ
Տպաքանակը                      մինչև 1500 հատ
           
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել