Ո՞վ կպատկերացներ, որ այդ մարդու կարիքն օդ ու ջրի պես կունենամ, կփնտրեմ նրան ծանոթ փողոցներում ու կվերհիշեմ իր հետ անցկացրած ամեն վայրկյան:
Մեղմ ժպիտ կսահի դեմքիս վրա, երբ կպատկերացնեմ նրա վարակիչ ծիծաղը, փայլող կապույտ-կապույտ աչքերն ու հայացքը... Ա՜խ այդ հայացքը, այնքան խոսուն, այնքան հարազատ ու ջերմ, հանգիստ ու այնքան կախարդական...
Ու այդժամ նրան գրկելու անզուսպ ցանկություն է առաջանում: Ուզում եմ գրկել նրան, միայն գրկել ու այդ դրախտային հանգստության մեջ նրա սրտի զարկերը զգալ:
Նյութի աղբյուր՝ http://lalaian.livejournal.com/31443.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



