Միկ Շումախերը՝ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխաիլ Շումախերի որդին, միացել է Prema Powerteam թիմին, որը հանդես է գալիս «Ֆորմուլա-3» եվրոպական առաջնությանը, գրում է lenta.ru-ն:
«Ֆորմուլա-3» տեղափոխվելն ինձ համար կատարյալ քայլ կլինի, ես անհամբեր սպասում են նոր սեզոնի մեկնարկին: Ես նաև ուրախ եմ մնալ Prema-ում, քանի որ դա պրոֆեսիոնալների թիմ է, և ես կրկին հնարավորոթյուն կստանամ շատ նոր բաներ իմանալ»,- պատմել է Շումախեր կրտսերը, ով հանդես է գալու Prema-ի համար 2017 թվականի սեզոնում:
Նախորդ սեզոնում նա այդ թիմի կազմում մրցել է իտալական և գերմանական «Ֆորմուլա-4»-երում: 17-ամյա մրցարշավորդը 10 հաղթանակ է տարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/12/24/formula/2233707
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել