Shamshyan.com-ը գրում է.Միանգամից 4 մարդ է մահացել Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում անտիֆրիզ խմելու հետևանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։
Հաղորդվում է, որ զոհերից մեկն աշխատել է կենցաղային թափոնների ոչնչացման ընկերությունում։ Հայտնաբերելով հեղուկով լի ապակյա տարան՝ վերջինս որոշել է, որ այն հնարավոր է խմել և հեղուկը հյուրասիրել է ընկերներին։
Շուտով անտիֆրիզ խմողների մոտ առաջացել են միևնույն ախտանիշները՝ սրտխառնոց, թուլություն, շնչառության դժվարացում։ Տղամարդկանց կյանքը փրկել չի հաջողվել։ Քննիչները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները։ Նախնական տեղեկություններով՝ հեղուկը հակասառուցիչ է եղել։
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/23/104853/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



