Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը չեղարկել է եվրոպական շրջագայությունը, ինչի մասին հաղորդել են նրա պաշտոնական ներկայացուցիչները։ Ավելի վաղ նախատեսվել էր, որ Saint Pablo Tour շրջագայության շրջանակներում ռեփերը կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա։

TMZ պարբերականի տվյալներով՝ Քանյե Ուեսթը չի հետաձգել համերգները, այլ չեղարկել է։ Համերգների չեղարկման պատճառն ավելի վաղ տեղի ունեցած նյարդային ցնցումն է։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ուեսթը հրաժարվել է մեկնել Եվրոպա։ Շշուկների համաձայն՝ ռեփերը վախեցել է իր անվտանգության համար Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, սակայն երկրպագուները հավատացած են, որ համերգների չեղարկման պատճառը Ուեսթի վատ ինքնազգացողությունն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել