Գտնված պատասխան:
Ինչո՞ւ են մարդիկ լքում Հայաստանն ու արտագաղթում, ինչո՞ւ Հայաստանում գործազուրկներ կան, ինչո՞ւ Հայաստանում աշխատանք չկա, ինչո՞ւ Հայաստանում աղքատներ կան, ինչո՞ւ է աճում ինքնասպանությունների քանակը, ինչո՞ւ են օրեօր ավելանում դժգոհների շարքերը և նման լիքը-լիքը հարցեր: Ո՞վ է այս ամենում մեղավոր: Ինչո՞ւ են մարդիկ մեղադրում ներկայիս իշխանություններին, մի՞թե ՀՀԿ-ն է մեղավոր կամ Սերժ Սարգսյանը: Հիմա հաջորդ հարցը տամ: Ժողովուրդ, չե՞ք տեսնում, որ Հայաստանում աշխատանք ունեցող շատ մարդիկ կան, չե՞ք տեսնում, որ ՀՀԿ-ականներն ու բոլոր նրանց հարող կուսակցություններն ու դրանց հետևորդները բարեկեցիկ կյանքով են ապրում, նրանք ունեն աշխատանք, փող, իշխանություն և այլն, չե՞ք տեսնում, որ նրանց եկամուտները տարեցտարի աճում են, և նրանք նույնիսկ սեփականություններ են ձեռք բերում արտասահմաններում: Տեսնո՞ւմ եք, էդ դուք էք, որ ծույլ էք ու 100 000 դրամով չեք ուզում աշխատել, քթներիդ չի գալիս: Հիմա էս ամենը ձեզ ոչի՞նչ չի ասում: Մեղավորը դուք եք, ի՞նչ է, կո՞ւյր եք, թե՞ համառ: Էշին նստելը մի այիբ է, իջնելն ուրիշ: Այ ժողովուրդ, մի մարդու պես դառեք ՀՀԿ-ական, սա է Հայաստանում ապրելու և բարգավաճելու ճիշտ և միակ ձևաչափը, մնացածը խաբեբաներ են, որ ձեզ աղքատության ճանապարհով են տանում: Հայաստանը ՀՀԿ-ականների և նրանց համախոհների համար է, ուստի եզրակացություն՝ կեցցե ՀՀԿ-ն և Հայաստանը:
(Չքարկոծեք, սա պարզապես հեգնանք է)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/505689976139084
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել