ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն, լեռնանցքներում ուժեղ քամի է:

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել