Սա ոչ դեղորայքային ռեֆլեքսային բուժում է, որի վերջնական արդյունքը օրգանիզմի ինքնավերականգնման բնական մեխանիզմների ակտիվացումն է: Սարքը օժտված է կենսահակադարձ կապով, երբ արձակվող հատուկ տեսակի էլեկտրական իմպուլսները մշտապես փոխում են իրենց տեսակն ու որակը՝ կախված տվյալ օրգանիզմի ռեակցիաներից և մաքսիմալ մոտեցված են մեր օրգանիզմում առկա նեյրոիմպուլսներին: Դրա շնորհիվ СКЭНАР -ը ապահովում է սկզբունքորեն նոր մակարդակի բուժական էֆեկտներ, երբ բուժիչ ազդեցությունը մի քանի անգամ ուժգին և արագ է՝համեմատ այլ ֆիզիոթերապևտիկ բուժումները էլեկտրոսարքերի միջոցով:
СКЭНАР – թերապիան կիրառվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ընթացքում.
- Միջողային օստեոխոնդրոզի
- Միջողային ճողվածքների
- Հետվիրահատական ցավերի
- Հոդաբորբերի (արտրիտ)
- Ռադիկուլյառ ցավերի
- Նևրիտների և նևրալիգիաների ժամանակ
- Ուղեղի շրջանառության սուր և խրոնիկ խանգարումների ժամանակ (հետինսուլտային բարդություններ)
СКЭНАР –ը որպես օժանդակ թերապիայի միջոց
- Շաքարային դիաբետի
- Վահանաձև գեղձի դիսֆունկցիաների ժամանակ (հիպոթիրեոզ, թիրեոտոկսիկոզ)
- Տղամարդկանց պոտենցիայի խանգարումների ժամանակ
СКЭНАР թերապիան կարգավորում է տարբեր օրգան-համակարգերի խախտված գործունեությունը , նվազեցնում ախտանիշների սրությունը, ինչպես նաև բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Սարքը օժտված է նաև սեփական ախտորոշման ռեժիմով, որը ուղղություն է տալիս բժշկին թե տվյլալ հիվանդ օրգանիզմի որ հատվածները կամ կենսակտիվ կետերն են ախտահարված: Բացի այդ թերապիայի ընթացքում բժշկի հայեցողությամբ կատարվում է համակարգչային ախտորոշում՝ ռեֆլեքսոախտորոշիչ սարքի օգնությամբ, որը թույլ է տալիս բժշկին առավել ճիշտ կազմակերպել բուժումը հաշվի առնելով տվյալ օրգանիզմի յուրահատկություններն ու առանձնահատկությունները:

СКЭНАР թերապիային զուգահեռ կիրառվում է նաև «Բուժիչ Բազմաշերտ Վերմակ»-ը, որը «փակելով» հիվանդի էներգետիկ դաշտը ,արտաքին էլեկտրոմագնիսական բացասական ազդեցությունից օգնում է «միացնել» օրգանիզմին սեփական ինքնաբուժման մեխանիզմները և ուժեղացնում բուն СКЭНАР թերապիայի բուժիչ ազդեցությունը:
СКЭНАР թերապայի հակացուցումներն են .
- Ծանր հոգեկան հիվանդություններ (շիզոֆրենիա)
- Մանյակալ դեպրեսիվ փսիխոզ
- Սուր ինֆեկցիոն հիվանդություններ, չպարզաբանված ախտորոշումով
- Օրգանիզմում առկա կարդիոխթանիչի դեպքում (pacemaker)
СКЭНАР թերապիայի հակացուցումների քիչ քանակությունը թույլ է տալիս կիրառել այն անկախ տարիքից՝ սկսած նորածիններից: Ներկայանում է որպես ընդհանուր ինքնուրույն բուժում, բայց շատ լավ զուգորդվում է Քրոսս առողջության կենտրոնում կատարվող բուժման այլ եղանակների հետ: Նաև հանդիսանում է որպես հիվանդությունների կանխարգելիչ միջոց, երբ բարելավվում է ընդհանուր ինքնազգացողությունը, բարձրացնում աշխատունակությունը:
Քրոսս Առողջության Կենտրոնը բոլորին մաղթում է առողջություն
www.crosscenter.am
Հեռ 011 773 773



