Բաղադրիչներ
- Ջնարակի համար՝
- շաքարավազ – 200 գր
- կարագ – 4-5 ճ/գդ
- կակաո – 150 գր
- ջուր – 50 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 150 մլ
- ժելատին – ըստ ճաշակի
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե – 150 գր
- շաքարի փոշի – 125 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 300 մլ
- Օշարակի համար՝
- ջուր – 100 մլ
- շաքարավազ – 5 ճ/գդ
- լիկյոր – 3 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև – 50 գր
- չիր ծիրանի – 300 գր
Պատրաստման եղանակ
Շոկոլադե բիսկվիթը պատրաստում ենք ահա այս եղանակով:
Ծիրանի չրի վրա ջուր ենք լցնում, թողնում 15 րոպե, այնուհետև բլենդերով հարում ենք:
Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու շաքարավազը դնում ենք կրակին և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին լուծվի: Ավելացնում ենք լիկյորը և հովացնում:
Պատրաստում ենք կրեմը: Սերուցքն ու շաքարի փոշին լավ հարում ենք, ավելացնում մասկարպոնեն:
Հավաքում ենք տորթը: Բիսկվիթը 3 մասերի ենք բաժանում:
3 մասերն էլ փափկեցնում ենք օշարակով:
Լցնում ենք ծիրանաչրի կեսը:
Այնուհետև լցնում ենք կրեմի կեսը, իսկ վրան՝ քերած շոկոլադը: Դնում ենք 2-րդ շերտը և նույն գործողությունները կրկնում: Այնուհետև դնում ենք 3-րդ շերտը, կողքերը կրեմապատում և 7-8 ժամով տեղափոխում սառնարան:
Ջնարակի պատրաստ լինելուց 30 րոպե առաջ տորթը տեղափոխում ենք սառցախցիկ:
Պատրաստում ենք ջնարակը: Ժելատինը ջրում թրջում ենք:
Կարագը հալցնում ենք, ավելացնում շաքարավազը, կակաոն և սերուցքը: Մարմանդ կրակին խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Ժելատինը տաքացնում ենք և լցնում ջնարակի մեջ:
Տորթը հանում ենք սառցախցիկից, պատում ջնարակով և վրան լցնում կամ բիսկվիթի փշրանքներ, կամ՝ զարդարում ըստ ցանկության:
Ահա և վերջ: