Որքան շատ է ինֆորմացիան, այնքան ավելի բազմաբնույթ մեկնաբանություններ և արժևորումներ են ստանում պատմությունը և ազգային արժեքները: Դրա արդյունքում ամեն ազգային դադարում է ընկալվել միևնույն կերպ, և մարդիկ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց մեկ ազգի մեջ միավորող երևույթների՝ պատմության, արժեքների, ավանդույթների, բարոյականության, միասնական ընկալումը:
Այնպես որ, տեղեկատվական հասարակության պայմաններում ազգային-բարոյական հիմքի վրա կառուցվող ցանկացած նախագիծ կարող է իրականություն դառնալ միայն մեկ՝ վարչահրամայական ձևով,
որովհետև նույն երկրում ապրող նույն ազգությանը պատկանող մարդիկ վաղուց արդեն տարբեր կերպ են մտածում, և դա անխուսափելի է:
Այդ իսկ պատճառով պետության անունից արվող նախաձեռնությունները պետք է ունենան ոչ թե ազգային-բարոյական, այլ սոցիալական հիմքեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել