Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը բացահայտել է, թե որքան աշխատավարձ է ստանում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Saturday Night Live հաղորդման ժամանակ նմանակելու համար։ Ինչպես հաղորդում է The New York Times-ը, դերասանը յուրաքանչյուր ելույթի համար ստանում է 1.4 հազար ԱՄՆ դոլար։

Ինչպես նշում է թերթը, նոր դերակատարման շնորհիվ Բոլդուինի առօրյա կյանքը վերածվել է պին-պոնգի, քանի որ դերասանը ստիպված է հավասարակշռություն պահպանել Թրամփի կողմնակիցների քննադատությունների և նրա հակառակորդների հիացական վերաբերմունքի միջև։

Դերասանը հաղորդել է, որ նախատեսում է շարունակել մարմնավորել Թրամփին Saturday Night Live-ում, հավանական է նաև այլ տեղ, սակայն առաջիկայում Բոլդուինը պետք է նկարահանվի երկու ֆիլմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել