Էլի խելքները հացի հետ կերան: Էս ո՞ւմ ձեռքի գործն է: Մառազմ: Էդ գազի հոսք քաշելու համար գործող նախագահը իրա գրպանից հո՞ չէր դնելու, ի՞նչ տարբերություն՝ մարդիկ ում են ընտրել: Սենց եք էլի անում, որ լավը աչքներիս չի գալիս... Այսօր Արարատի մարզի Ջրաշեն գյուղից տարել են նախքան նախագահի ընտրությունը գյուղ բերված գազի խողովակները: Գյուղացիները փորձել են թույլ չտալ եւ փակել են մեքենաների ճանապարհը, սակայն նրանց ասել են, թե Րաֆֆուն եք ընտրել, թող նա էլ ձեր գազն անցկացնի: Այսպիսով, Ջրաշեն գյուղն այս անգամ էլ չգազաֆիկացվեց: Նշենք, որ փետրվարի 18-ի քվեարկության արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, Ջրաշեն գյուղում, 16/45 ընտատեղամաս, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 410, Սերժ Սարգսյանը՝ 298 ձայն:
Կից նյութը` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/607803249233395
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել