www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Կյանքում կան բազմաթիվ իրավիճակներ, իրեր և մարդիկ, որոնք մեզ արդեն վաղուց չեն բավարարում: Օրինակ՝
- Հարաբերությունները, որոնք վաղուց արդեն ծանրացել են:
- Աշխատանքը, որը վաղուց արդեն զզվեցրել է:
- Բիզնեսը, որը միայն վնասներ է բերում:
Սակայն անհասկանալի պատճառներով մենք կառչում ենք խորտակվող նավի տախտակամածից, հույսով, որ նա երբևիցե կլողա, և դրա վրա ծախսում ենք մեր մնացած նյարդերը, ժամանակը և գումարները:
Իհարկե, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «համբերությունը և աշխատանքը արդյունքի կբերի», ապա անհրաժեշտ է չհանձնվել և համառություն ցուցաբերել: Սակայն այս դեպքում նույնպես պետք է մի ինչ-որ ցուցիչ լինի՝ նպատակների իրագործման ճշգրիտ ժամկետներ:
Սակայն եթե այդ ցուցիչը չկա, ապա պետք է գործի հին հնդկական ասույթը՝ «Եթե ձին սատկել է, իջիր ձիուց»:
Կարծես թե ամեն ինչ պարզ է, սակայն...
- Մենք համոզում ենք մեզ, որ դեռ հույս կա:
- Մենք ավելի ուժեղ ենք հարվածում ձիուն:
- Մենք ասում ենք՝ «Մենք միշտ էլ այսպես ենք արշավել»:
- Մենք ձեռնարկում ենք սատկած ձիու կենդանացման միջոցառումներ:
- Մենք բացատրում ենք, որ մեր սատկած ձին ավելի «լավն է, արագ ու էժան»:
- Մենք կազմակերպում ենք տարբեր սատկած ձիերի մրցություններ:
- Մենք նստում ենք ձիու կողքին և նրան համոզում սատկած չլինել:
- Մենք ձեռք ենք բերում միջոցներ, որոնք թույլ կտան սատկած ձիով ավելի արագ արշավել:
- Մենք մշակում ենք սատկած ձի ճանաչելու նոր չափանիշներ:
- Մենք այցելում ենք վայրեր, որպեսզի տեսնենք, թե ինչպես են այնտեղ արշավում սատկած ձիերով:
- Մենք հավաքում ենք մեր աշխատակիցներին, որպեսզի վերլուծենք սատկած ձիուն:
- Մենք ուրիշ սատկած ձիեր ենք ձեռք բերում, հույսով, որ նրանք միասին ավելի արագ կարշավեն:
- Մենք վարձում ենք սատկած ձիերի մասնագետների:
Մենք վախենում ենք ընդունել ճշմարտությունը և ասել մեզ իրականությունը՝ «Եթե ձին սատկել է, իջիր ձիուց»:
Մայքլ Պարկես «Վերջին առյուծը» 2012