Երգչուհի Անի Քրիստին երեկ «Կամի» ակումբում հանդիպում էր կազմակերպել իր երգարվեստի սիրահարների համար: Բացի մենահամերգից՝ կայացել է լոսանջելեսյան առաջին մենահամերգի DVD տարբերակի շնորհանդեսը: BlogNews.am-ի հետ զրույցում դեռ անցած ամսին երգչուհին նշել էր. «Վերջին անգամ, երբ ես Երևանում էի, «Կամի» ակումբի կազմակերպիչներն ինձ առաջարկեցին համերգային երեկո կազմակերպել: Քանի որ ես ավելի շատ սիրում եմ ամանորյա տոները, որոշվեց դեկտեմբերի 18-ին անել երեկոն: Ես ունեմ մենահամերգ, որը 2014 թվականին կայացավ Լոս Անջելեսում, մենք հիմա ենք DVD-ն թողարկում: Այսինքն՝ ակումբում միայն համերգ չի լինելու, այլ կլինի նաև DVD-ի շնորհանդեսը»:

«Feelings of love». այսպես է կոչվում երգչուհու DVD-ն, որը նվեր էր բոլոր ներկաներին: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել