Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ-ում երկուշաբթի կկայանա նախագահի ընտրությունների գործընթացի կարևոր փուլերից մեկը. հայտնում է РИА Новости-ն:
Երկրի 50 նահանգներից յուրաքանչյուրում, ինչպես նաև Կոլումբիայի շրջանում կհավաքվեն 538 ընտրիչները, որոնք կքվեարկեն ԱՄՆ նախագահի թեկնածուների օգտին:
ԱՄՆ-ում ընտրական համակարգը երկաստիճան բնույթ է կրում:ԱՄՆ-ում գլխավոր ընտրությունները կայացել են նոյեմբերի 8-ին, և հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը: Նա ստացել է անհրաժեշտ 270-ի փոխարեն 306 ընտրիչների աջակցությունը:Այժմ այդ «ժողովրդական ընտրյալները» պետք է հանդիպեն սեփական քվեարկությունն անցկացնելու համար: Տեսականորեն նրանք կարող են չհաստատել գլխավոր ընտրությունների արդյունքները, սակայն նման բան ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ չի եղել:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/119420.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել