Մենք պետք է սովորենք ապրել «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» կարգախոսով, իսկ դա նշանակում է, որ մեր գործարարը պետք է հանուն Հայաստանի ավելի շատ հարկ վճարի, իսկ իր եկամուտները ոչ թե տանի արտերկիր, այլ ներդնի Հայաստանում, պետական չինովնիկը հանուն Հայաստանի չթալանի պետական բյուջեն ու կոռուպցիայով պատի պետության հիմքերը:
Պետք է սոցիալական արդարություն և համերաշխություն տիրի Հայաստանում ապրող բոլոր խավերի միջև, իսկ մեր պետության գլխավոր կարգախոսը պետք է լինի Գարեգին Նժդեհի հանրահայտ միտքը՝ «Հայրենիք, որի զավակները հավասար չեն օրենքի և մահվան առջև, ապագա չունեն»:
Կապրենք այս գաղափարներով և մոտեցումներով, կկառուցենք և գալիք սերունդների կփոխանցենք հզոր Հայաստան:
Ոչ, պետք չէ որևէ մեկից նեղանալ կամ որևէ մեկին մեղադրել:
Մեր թշնամիներն իրենց ամբիցիաներն ու նպատակներն ունեն, դրանց դեմ պայքարելու լավագույն միջոցը մեր ամբիցիաներին և նպատակներին ազնվորեն ծառայելն է: