Lragir.am-ը գրում է.
ՌԴ պաշտպանության նախարարության ԻԼ-18 ինքնաթիռի կործանման հետեւանքով առնվազն 30 մարդ է զոհվել, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում անելով տեղական իշխանություններին եւ արտակարգ իրավիճակների ծառայություններին:
Վթարը տեղի է ունեցել Տիկսի բնակավայրի մոտ: Ինքնաթիռում 36-39 մարդ է եղել:
Նախնական տվյալներով նրանցից 3-ին կամ 4-ին է հաջողվել փրկվել: Փրկարար աշխատանքներ են տարվում:
Ուժային կառույցի աղբյուրը հայտնել է, որ վթարի պատճառը կարող էր լինել վատ եղանակը: Ըստ աղբյուրի ինքնաթիռը կործանվելուց առաջ որեւէ ազդանշան չի տվել:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/144865
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել